Կոստանյանը մտահոգված է

Oct 19, 2018 Comments Off on Կոստանյանը մտահոգված է

Նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեսախցիկները, որոնք տեղադրվել են ընտրատեղամասերում, մեծ նշանակություն ունեին, քանի որ դրանք թույլ էին տալիս ապագայում ձեւավորել ապացուցողական բազա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ԸՕ փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։

«ՀՀ կառավարությունը փաստացի առաջարկում էր հրաժարվել տեսախցիկների կիրառումից ընտրատեղամասերում: Բայց չէ՞ որ տեսանկարահանումը եւ տեսանյութերը թույլ էին տալիս պայքարել քվեատուփերի լցոնումների դեմ։ Մյուս կողմից՝ 50 մետր շառավղով նկարահանումը թույլ էր տալիս որոշել ընտրողների իրական թիվը»,–պարզաբանեց Կոստանյանը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: