Ընտրվեց կրկին իշխանությունից

Oct 19, 2018 Comments Off on Ընտրվեց կրկին իշխանությունից

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մեքումյանը նշեց, որ նախագահի տեղակալը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ, հետեւաբար առաջարկում է «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը:

Քվեարկությամբ Աղազարյանը միաձայն ընտրվեց Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: