Սամվել Մայրապետյանին կալանավորելը մտածելու լուրջ առիթ է տալիս. Էլինար Վարդանյան (արդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ) (video)

Oct 21, 2018 Comments Off on Սամվել Մայրապետյանին կալանավորելը մտածելու լուրջ առիթ է տալիս. Էլինար Վարդանյան (արդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ) (video)

«Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության այսօր կազմակերպած քննարկմանը, որը նվիրված էր անցումային արդարադատությանը, զեկույցով հանդես եկավ նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Նա նկատեց, որ «անցումային արդարադատությունը» տեսականում մի բան է, սակայն հանրության մոտ դրա ընկալումը բոլորովին այլ է։ «Անցումային արդարադատության հետ կապված ես մի քանի մտահոգություն ունեմ։Առաջինը՝ «անցումային արդարադատության» գաղափարն ընդգծելով՝մենք երկրորդային պլան ենք մղում շատ ավելի կարևոր հարցեր՝դատական համակարգում բարեփոխումներ և դատական համակարգում փոփոխություններ։Մենք շատ երկար տարիներ խոսելենք մեր դատական համակարգի ոչ անկախ լինելու մասին։Այս մի քանի ամիսների արդյունքում, ունե՞նք արդյոք այդ համակարգի անկախությունը, անկեղծ ասած՝ես չեմ տեսնում, որ արդեն կարող ենք լիարժեք անկախության մասին խոսել։Դա բարեփոխումներ է պահանջում, համակարգային փոփոխություններ է պահանջում։Նույնը վերաբերում է կալանքի հետ կապված որոշումներին։Երկար տարիների րավաբանները մատնանշել են, որ կալանքը կիրառվում է կամայականորեն։Եվ ավելի շատ կալանքը ոչ թե խափանման միջոց է օգտագործվել, այլ ապացույց ձեռք բերելու ձև», ասաց Էլինար Վարդանյանը՝հարցադրում հնչեցնելով, թե ի վերջո, ովքեր են լինելու անցումային արդարադատության հանձնաժողովներում, ինչպե՞ս է բացառվելու մարդկային սուբյեկտիվության հարցը։
«Բացի դրանից, անցումային արդարադատություն, նշանակում է որոշակի իրավունքների սահմանափակում, որոշակի իրավունքներից հրաժարում, իսկ ինձ համար ամենագլխավորը մարդու իրավունքներն են», ասաց Է․Վարդանյանը

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: