Հունան Պողոսյանի խոստումները

Oct 19, 2018 Comments Off on Հունան Պողոսյանի խոստումները

Ես ասել եմ, այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, ես աշխատելու եմ նոր Հայաստանում եւ մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը, մնացածն արդեն կյանքը ցույց կտա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին Սյունիքի մարզպետարանում հայտարարեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վստահության համար։«Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայսատանում կերտելու ենք հիանալի ապագա: Միայն հավատով լցվեք, պարոն վարչապետն ամեն ինչ ասաց, իսկ ինձնից ուզում եմ, որ ակնկալեք նորմալ աշխատանք, ու ամբողջ մեր վարչակազմից: Շնորհակալ եմ ձեզնից»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: