Նիկոլ Փաշինյան. ձայները չպետք է փոշիանան

Oct 19, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյան. ձայները չպետք է փոշիանան

Սյունիքում մարզ կատարած այցի շրջանակներում այսօր վարչապետի պաշտոնականատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսուհետ Հայաստանում պետք է անցկացվեն այնպիսի ընտրություններ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն էին: 

«Կիրակի օրը տեղի են ունենալու Կապանի քաղաքապետի ընտրություններ, և այս ընտրութունները տարբերվելու են նրանով, որ պետք է լինեն անթերի: Այսինքն՝ ես ինչքան տեղյակ եմ, թեկնածուները քարոզարշավ են անում առանց խոչընդոտների, ճի՞շտ է: Մեր ընտրողները պետք է վստահ լինեն, որ իրենց տված մեկ ձայնը որևէ կերպ չի կարող փոշիանալ, կորել, սխալ տրցակի վրա դրվել և այլն: Եվ քվեարկության օրը կատարյալ օրինականություն պետք է պահպանել՝ բացառել կուտակումները տեղամասերի մոտակայքում, որովհետև բոլորդ էլ գիտեք, որ ամեն ինչ սկսվում է այդտեղից: Պետք է բացառել ընտրակաշաքի որևէ դեպք և ընտրողների կամքի վրա ապօրինի ներգործության որևէ դեպք: Պարտվող կողմը պետք է ընդունի իր պատությունը, շնորհավորի հաղթողին և համագործակցության ձեռք մեկնի»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: