Կատարե՞լ է արդյոք Հունան Պողոսյանը հրամաններ, որոնք պատիվ չէին բերում նրա համազգեստին

Oct 19, 2018 Comments Off on Կատարե՞լ է արդյոք Հունան Պողոսյանը հրամաններ, որոնք պատիվ չէին բերում նրա համազգեստին

Հետաքրքիր է, որ նոր իշխանության գործողություններից շատերը, որոնք մեծամասնությանը դուր են գալիս, ինձ առանձնապես սրտամոտ չեն: Օրինակ՝ երբ վարչապետը սպառնում է «ասֆալտին փռել» կամ «պատերով տալ» որոշ մարդկանց, («վախ, մեռնեմ դուխին՝ շշեց»):

Կամ՝ երբ ինչ-որ հակապետական հեռուստաընկերություններ է հայտնաբերում: Կամ՝ երբ էմոցիաների ազդեցության տակ աշխատանքից է ազատում դաշնակցական եւ ԲՀԿ-ական նախարարներին:

Եվ հակառակը՝ այն, ինչ շատերը դատապարտում են, ինձ ճիշտ է թվում: Խոսքը, մասնավորապես, Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին է: Այդ քայլը քննադատողները որեւէ փաստարկ չեն բերում, բացի նրանից, որ նա նախկին ոստիկան է: Կատարե՞լ է արդյոք Հունան Պողոսյանը հրամաններ, որոնք պատիվ չէին բերում նրա համազգեստին: Ըստ երեւույթին՝ այո: Բայց եթե նրա արարքների տակ որեւէ քրեական հոդված չկա, ապա մեր պետությունը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է օգտագործել Պողոսյանի եւ նրա նման մարդկանց ունակությունները:

Պաշտոնների նշանակել միայն այն մարդկանց, որոնք քայլել կամ վանկարկել են, կլիներ, մեղմ ասած, սխալ կադրային քաղաքականություն:

Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: