Վենետիկի հանձնաժողովից լավ լուրեր կան

Oct 19, 2018 Comments Off on Վենետիկի հանձնաժողովից լավ լուրեր կան

Վենետիկի հանձնաժողովում ընթացել է Հայաստանում ստեղծված իրավիճակի և ընտրական բարեփոխումների մասին քննարկում, որը շատ լավ է անցել: Այս մասին Lragir.am-ին ասաց ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Նա հավալեց, որ Վենետիկի հանձնաժողովից լավ լուրեր կան, որոնց մասին քիչ անց կտեղեկացնի ՀՀ կառավարությունը՝ պաշտոնական հաղորդագրության միջոցով: «Նախքան կառավարության հայտարարությունը չենք ուզում փակագծերը բացել»,- ասաց Իոաննիսյանը:

Նշենք, որ Ընտրական օրենգրքի բարեփոխումների հայեցակարգը հայկական կողմն օրերս ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: