Միքայել Մելքումյանը չի բացառում

Oct 19, 2018 Comments Off on Միքայել Մելքումյանը չի բացառում

Գազի և էլեկտրաէներգիայի  հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ասաց, որ  հանձնաժողովը պետք է բացահայտի և ասի, որ Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորություն կա:

«Համակարգը շահութաբեր պահելու խնդիրն է դրվել: Մենք, որպես օրենսդիր մարմին, պետք է հետամուտ լինենք երկու հիմնական հարցի շուրջ: Առաջինը` արդյոք խորհրդարանը ստեղծել է իրավապայմանագրային պայմաններ, որպեսզի բնականոն, ողջամիտ կոմպրոմիս լինի սպառողների և արտադրողների միջև: Միշտ վերջնական սպառողն է վճարել կորուստների համար: Հիմա մենք ուզում ենք հասկանանք, թե ամեն ինչ վերջնական սպառողի վրա է լինելու, թե կա այլ տարբերակ: Մենք պետք է բացահայտենք ու ասենք, որ այո սակագնի իջեցման այդ հնարավորությունը կա»,- նշեց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: