Կպահի՞ զինադադարը Փաշինյանը դեկտեմբերից հետո

Oct 20, 2018 Comments Off on Կպահի՞ զինադադարը Փաշինյանը դեկտեմբերից հետո

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել, երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այո, Ադրբեջանի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն, կես ժամվա ընթացքում, կհասնի Ադրբեջանի նախագահին և եթե նրանց կողմից լինի՝ ինձ», – ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը փաստեց, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է՝ պնդելով, որ դա նաև Դուշանբեի համաձայնության արդյունք է:

Օպերատիվ կապ, հայտնի է, որ գործել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործել է դեռ պատերազմի տարիներից:

Իրականում այդ օպերատիվ կապի գոյությունը վատ բան չէ, եթե հաշվի առնենք, որ այն կարող է ծառայել սահմանային լարվածության սրմանը խոչընդոտելուն, ինչ-ինչ ճշգրտումներ անելու, հրադադարի խախտման դեպքերի շուրջ պարզաբանումներ ունենալու տեսանկյունից:

Հնարավոր է, որ Ադրբեջանը մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հարաբերական անդորր պահպանի սահմաններում:

Բայց չկա որևէ երաշխիք, որ այդ անդորրը կայուն կլինի: Ալիևի ռեժիմը ամենաանկախտեսելին է: Որոշակի պահից, նա կարող է անցնել սադրանքների ու դիվերսիոն գործողությունների, եթե ոչ՝ պատերազմական գործողությունների:

Եթե Փաշինյանին հաջողվել է Ալիևից ստանալ օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն, ուրեմն, կա հնարավորություն նաև զինադադար կայուն պահպանելու հնարավորություն:

Կհաջողվի՞ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններից հետո Ալիևի հետ ձեռքբերել զինադադարը պահպանելու կոնկրետ պայմանավորվածություն, բայց ոչ թե նոր համաձայնագրի ստորագրմամբ, ինչին ձգտում է Ալիևը, այլ 1994թ. մայիսին կնքված համաձայնագրի պահանջների պահպանումը:

Բացի այդ, 1994 թվականի զինադադարի համաձայնագիրը ստորագրել է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, միայն այդ պատճառով Ալիևը ձգտում է զրոյացնել այդ համաձայնագիրը, ինչը ձեռնտու չէ հայկական կողմին:

Հետևաբար, Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է լինելու խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում 1994 թ. զինադադարի պահպանումը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: