«Բայց հիմա ի՞նչ, արգելվա՞ծ է հանդիպելը»

Oct 19, 2018 Comments Off on «Բայց հիմա ի՞նչ, արգելվա՞ծ է հանդիպելը»

Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են: Այս մասին երեկ «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին:

«Ամեն մարդ ինքն ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան: Կարևորը՝ ուզում եմ մի բան ասել՝ ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, որ բան փոխվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչու «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որով դժվարեցվում է ԱԺ-ի լուծարման գործընթացը, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Պատգամավորի իրավունքի խնդիրն է, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք օրինական: Դա է եղել, իսկ լրագրողները այնպես են ներկայացնում, որ գաղտնի է եղել»:

Tert.am-ի հարցին, թե արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է իր վերջին հայտարարություններից հետո, նա ասաց` ոչ : «Բայց հիմա ի՞նչ, արգելվա՞ծ է հանդիպելը, կամ որ հանդիպեմ, կարող է չբարևեմ, մարդը եղել է երկրի նախագահ, իր հնարավորության սահմանում ինչ կարողացել է, արել է, բայց մեր տեսակետները, գաղափարները տարբեր են եղել, նույնը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: