Ինչի շուրջ են վիճել Թրամփի օգնականները

Oct 19, 2018 Comments Off on Ինչի շուրջ են վիճել Թրամփի օգնականները

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին հինգշաբթի վիճել են և հնարավոր էրոր   նրանցից մեկը կարող է հրաժարական տալ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Վեճը, որի ժամանակ Բոլթոնը և Քելին բղավել են միմյանց վրա, տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանների հսկողության պատճառով: Հեռուստաալիքը նշում է, որ միջադեպը «խորը տարաձայնություններ է ի հայտ բերել, որոնք մի քանի շաբաթ գոյություն ունեն Թրամփի առանցքային օգնականների միջև»: Ընդգծվում է, որ սպիտակ տանը վեճերը հազվադեպ երևույթ չեն, սակայն կատարվածը դուրս էր բոլոր սահմաններից:

Վեճի ժամանակ Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել ներքին անվտանգության նախարար Քրիսթյեն Նիլսենին: Ըստ Բոլթոնի՝ նա անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում ապօրինի ներգաղթը կանխելու համար: Քելին, որը նախկինում ղեկավարել է այդ նախարարությունը և Նիլսենի ղեկավարն է եղել, նրան կոշտ պատասխան է տվել: Թրամփն, ի վերջո, աջակցել է Բոլթոնին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: