Ռեստարթ. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում

Oct 19, 2018 Comments Off on Ռեստարթ. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները և պատրաստվում է մտնել քաղաքականություն:

Մեր տեղեկություններով՝ Բաբաջանյանը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Այդ ցուցակում է լինելու նաև ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է կուսակցության արտաքին հարաբերությունները:

Այս տեղեկությունները վկայում են, որ Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: