Ծառուկյանը «Սասնա ծռերի» հետ կմասնակցի՞

Oct 19, 2018 Comments Off on Ծառուկյանը «Սասնա ծռերի» հետ կմասնակցի՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։ Դեռ չգրանցված կուսակցությունը հանրության շրջանում որոշակի վարկանիշ ունի եւ արտախորհրդարանական ուժերից ավելի բարվոք վիճակում է։ Հնարավոր համարո՞ւմ եք ձեր եւ ԲՀԿ-ի համատեղ մասնակցությունն ընտրություններին։

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը կտրուկ հերքեց․ «Բացառվում է, որովհետեւ մեր գաղափարախոսություններով, նախկին իրողությունների վերաբերյալ գնահատականով, Հայաստանի զարգացման տեսլականով ոչ մի ընդհանուր հատման կետ չունենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: