«Նիկոլ Փաշինյանն անպայման պետք է առաջադրվի և չընտրվի». Գառնիկ Իսագուլյան

Oct 18, 2018 Comments Off on «Նիկոլ Փաշինյանն անպայման պետք է առաջադրվի և չընտրվի». Գառնիկ Իսագուլյան

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի չկա։ Ըստ նրա` ՀՀԿ-ականները ցույց տվեցին, որ կայացած գործիչներ են, պատրաստ են կանգնել իրենց կուսակցության կողքին։«Բավական է Գագիկ Ծառուկյանը չմասնակցի ընտրություններին, և ԲՀԿ-ն ձայն չի հավաքի։ Պատահական չէ, որ ԲՀԿ-ն հուշագիր ստորագրեց։ Ստորագրված հուշագիրն իր մեջ բավականին լուրջ վտանգներ է պարունակում հետագա առումով. ստացվել է, որ պատգամավորը, որն ունի ազատ կամարտահայտման իրավունք, պարտավորված չէ ինչ-որ գործողություններ անել, կուսակցության մի անդամը գնում և բոլորի անունից երաշխիքներ է տալիս, ստորագրություն է դնում։ Կարող է՝ ԲՀԿ-ից ինչ-որ մեկն ուզում էր թեկնածու առաջադրել։ Այլ հարց է՝ խմբակցությունից բոլորն իրենց ստորագրությունը դնեին այդ հուշագրի տակ»,- ասաց նա։

Ըստ Իսագուլյանի՝ ճիշտ կլինի՝ Փաշինյանն առաջադրվի, ու չընտրեն . «Անպայման պարոն Փաշինյանը պետք է առաջադրվի և չընտրվի, այդ մոդելով գնանք։ Թեկնածու պետք է լինի, լինի բաց քվեարկություն, պրոցես լինի։ Եթե պրոցես թույլ չենք տալիս, ապա վաղը-մյուս օրը իշխանությունները փոխվեն, ամեն մի պատգամավոր կարող է հայտարարել, թե իր գլխին ատրճանակ էին դրել և թույլ չէին տալիս նիստին մասնակցել: ԲՀԿ-ն հուշագիր է ստորագրել, չի կարող ձայն տալ, մնում է ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մեկ երրորդ ստորագրություն հավաքեն և առաջադրեն Փաշինյանին»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: