Ագնեսա Խամոյանին ազատել են աշխատանքից

Oct 18, 2018 Comments Off on Ագնեսա Խամոյանին ազատել են աշխատանքից

Դաշնակցության պաշտոնական yerkir.am կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանին ազատել են աշխատանքից։ Տեղեկություններ կան, որ որոշումը կայացվել է ՀՅԴ ԳՄ-ում, քաղաքական նոր իրավիճակում հին ընկերները նախ նպատակահարմար են գտնում ունենալ կուսակցական խմբագիր եւ երկրորդ՝ չի բացառվում՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին ուզում են տարանջատվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Գրում է hraparak.am-ը:

Բանն այն է, որ Ագնեսա Խամոյանը վերջերս աշխատանքի է անցել «Արարատ» թիվիում, որի նոր սեփականատերը Քոչարյանի մերձավոր շրջապատից է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: