Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել

Oct 18, 2018 Comments Off on Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ հիմա ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ու ցանկացած տեղեկատվություն կարող են միմյանց փոխանցել կես ժամվա ընթացքում:

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: