Ծառուկյանին ու Փաշինյանին երես-երես բերեցին

Oct 18, 2018 Comments Off on Ծառուկյանին ու Փաշինյանին երես-երես բերեցին

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում օլիգարխներ չկան: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Փաշինյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասին հարցին:Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը Գագիկ Ծառուկյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրար հանդիպեցին:  «Այն որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չի»:

Հարցին՝ դուք ասել էիք, որ օլիգարխները չպետք է լինեն Ազգային ժողովում՝ Փաշինյանը արձագանքեց. «Ես նաեւ հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»: Ծառուկյանն էլ ասաց. «Լավ էլ դիմանում ես, պարոն վարչապետ, ասեմ քեզ»:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի քաղաքական դաշտում վակուում կա, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կհաղթահարեն այդ վակուումը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: