«Ես իմ ասածների համար էլ պատասխանատու չեմ». Ծառուկյան

Oct 18, 2018 Comments Off on «Ես իմ ասածների համար էլ պատասխանատու չեմ». Ծառուկյան

Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոսելով Երեւանի ավագանու, նաեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր խոստացած ներդրումների մասին, նշեց, որ ինքն այլևս պատասխանատու չէ:

«Իմ գործընկերներն ասել էին 50 մլրդ ներդրում կանեն, երբ մեր բյուջեն 2,5 մլրդ է, ասեցի՝ եթե մենք մեծամասնություն ենք, 15 մլրդ ներդրում բերեն մեր գործընկերները, ժողովուրդն ասեց՝ Ծառուկյանը բլեֆ արեց: Համապատասխան իմ գործընկերոջը զանգեցին, ինքը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ, ասեց՝ մենք պատրաստակամ ենք դնելու, անելու: Քաղաքապետի ընտրությանը, որ ասեցինք, դուք տեսաք, որ եկել էին 20 երկրից 38 քաղաքապետ, եկել էին ներդրողներ, քաղաքական գործիչներ, համապատասխան ասելով, չափելով ինչ անհրաժեշտ է: Երեւանում միջին խավը, որը կազմում է Երեւանի 65-70 տոկոսը, որ 30 տարի տուն չի ստացել, չի գնել, կարող ա՞ դուք կասկածում եք իմ ասածի մեջ: Բնակարանը՝ հարս, փեսա, տղա, թոռ, քուր, ախպեր 7-8 հոգով սաղ էդ 2 սենյակում են քնում, որ պետք ա մի հատ քայլ կատարվի, որ 65 հազար դրամով 8 տարում մարդը կարողանա 50 քմ-ի տեր լինի: Ձեզ ասեցինք՝ բյուջեում գումար չկա, չենք սպասելու, մինչեւ բյուջեում գումար լինի, հաղթելու դեպքում էդ աշխատանքները սկսելու ենք: Մենք հիմա աշխատում ենք, բայց ես իմ ասածների համար էլ պատասխանատու չեմ, պատասխանատուն նա ա, ում հավատացել եք, մենք միայն կարանք մեր 5 ավագանիով համապատասխան մեր ժողովրդի բողոքի ձայնը բարձրացնենք եւ համապատասխան հաղթողներին հիշեցնենք, թե նրանք ժողովրդին ինչ են խոսք տվել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: