«Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան». Գագիկ Ծառուկյան

Oct 18, 2018 Comments Off on «Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան». Գագիկ Ծառուկյան

«Ժպիտով, ուրախությամբ որ մարդը հաղթեց, պետք է կարողանա ժպիտով, ուրախությամբ ապրի, իր առօրյայում, ընտանիքում, հագուկապի մեջ»: Այս մասին այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը:Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ լրագրողները հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն:

«Նիկոլ Փաշինյանը դա ասել է, մենք ստորագրել ենք, համապատասխան ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման, որոնք կառավարում են, ուրիշ ձեզ ի՞նչ ասեմ, ասա՛»:

Լրագրողները հիշեցրին, որ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայում է, ակտիվ պատգամավոր չէ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն, ակտիվը որն ա, աչիկ ջան, որ գալիս ա, ներկա ա գրվում, գնում ա, դա՞ ա ակտիվը»: Հարցին՝ քանի՞ օրենսդրական նախագիծ եք մշակել կամ համահեղինակ եք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կարող ես գնալ, նայել, որտեղ իմ ստորագրությունը կլինի, ուրեմն դրան տեր եմ: Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան, մի հատ հարց տամ, խի՞: Ես քեզ վատություն արած կա՞մ: Խի՞ ես վառված, թե՞ տենց հատուկ ծառայությամբ եկել եք Ծառուկյանի մոտ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: