«Մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի…». Ծառուկյան

Oct 18, 2018 Comments Off on «Մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի…». Ծառուկյան

Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հիմա հարաբերությունները նախկին նախագահի հետ էլի լարվա՞ծ են, ի՞նչ վիճակ է, ինչիբն ի պատասխան ասաց. «Լարվի չլարվի՝ հիմա էլ ի՞նչ վիճակ, թե ես եղել եմ ընդդիմություն, ես եղել եմ իմ գործընկերների կողմից, չեմ եղել կառավարության կողքին: Եղել է խոսակցություն և ավարտվել է»:

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, թե ինչեր է արել ու ինչեր է կառուցել ու մարդկանց թվում է, թե հենց էդպես էլ պիտի լիներ. «Ամեն ինչ արել եմ, որ ժողովրդի համար լավ լինի, կարմիր գիծ չեմ քաշել, ժողովրդի ճանապարհը փակել, որ ժողովրդից փող հավաքեմ: Կա՞ տենց մարդ, որ ինքը կառուցի, ինքը դնի, ասենք, Գետառը փակի, երեւանցիների համար անի, որ ասի՝ իրանց ցավը տանեմ, թող անվճար օգտագործեն: Դուք՝ անշնորհակալ, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ»:

Լրագրողները հուշեցին, որ իրենց գործը Ծառուկյանին պաշտպանելը չէ, Ծառուկյանը վիրավորվեց. «Ես կարիք էլ չունեմ, որ ինձ պաշտպանեն: Գնացեք դուք ձեր տերերին պահպանեք, ումից փող եք ստանում, ում համար պատվեր եք կատարում»

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: