ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի.կլինի՞ նման կուսակցություն. Գառնիկ Իսագուլյան (video)

Oct 19, 2018 Comments Off on ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի.կլինի՞ նման կուսակցություն. Գառնիկ Իսագուլյան (video)

«Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը երբեք քաղաքական պրոցեսներից դուրս չեն եղել և չեն էլ լինի»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Ռոբերտ Քոչարյանի այս փուլում քաղաքական պրոցեսներից դուրս մնալը կապված է գուցե ժամանակի սղության հետ.«Այս իշխանությունը հասկացավ, որ եթե ընտրությունները լինեն մայիսին, ապա հնարավոր է իրենց ուժին այլընտրանք ուժ ձևավորվի, դրա համար էլ իրենք շտապեցին ու ընտրություններն անցկացնելու են դեկտեմբերին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: