Ֆրանկոֆոնիայի ժամանակ Արցախ այցելած լրագրողները կհայտվեն Բաքվի «սև ցուցակում»

Oct 18, 2018 Comments Off on Ֆրանկոֆոնիայի ժամանակ Արցախ այցելած լրագրողները կհայտվեն Բաքվի «սև ցուցակում»

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության ներկայացուցիչները ճանաչողական այցով Արցախում էին: Այս իսկ պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է «սև ցուցակում» ներառել Արցախ այցելած Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության 3 լրագրողի:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ նրանք են Ժան Քուշները, Ֆրանսուա Դոսթն ու Հադիջա Ռիդուան:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: