«Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում». РИА Новости

Oct 18, 2018 Comments Off on «Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում». РИА Новости

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել, գրում է РИА Новости-ն:

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է այդ մասին մտածես:  Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է հարմարեցվեն…Այժմ ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- գործակալությանն ասել է Քոչարյանը:

Խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին, Քոչարյանն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: «Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ պետք է կուսակցություն հիմնեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ եղել է: Կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: