«ԼՂ բանակցությունները սառեցված չեն». Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Oct 18, 2018 Comments Off on «ԼՂ բանակցությունները սառեցված չեն». Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձել է ԼՂՀ բանակցություններին` նշելով, որ դրանք «սառեցված չեն»։

«Ինչպե՞ս են սառած, բա՞ մեր հանդիպումները, 5 ամսվա մեջ այսքան զարգացումներ են եղել, դուք ասում եք սառացված են…Մենք իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպել ենք 2 անգամ, վարչապետը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, սա գործընթաց է»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: