«ՄԻԵԴ-ը քաղաքական բանտարկյալ Մասիս Այվազյանի գործով վճիռ է կայացրել». Նարեկ Այվազյան

Oct 18, 2018 Comments Off on «ՄԻԵԴ-ը քաղաքական բանտարկյալ Մասիս Այվազյանի գործով վճիռ է կայացրել». Նարեկ Այվազյան

Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալ Մասիս Այվազյանի կալանքի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռը: Մասիս Այվազյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(1) և 5(3) հոդվածների խախտում։ Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք։ Որպես արդարացի փոխհատուցում կառավարությունը պետք է վճարի 4500 եվրո գումար։
Հ.Գ. Որոշման փաստաթուղթը մեկնաբանություններում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: