6 վիրավորներից 5-ը ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ երեխաներ

Oct 18, 2018 Comments Off on 6 վիրավորներից 5-ը ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ երեխաներ

Երեկ, հոկտմեբրի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գոռավան-Արարատ միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 58 PR 008 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ 38-ամյա Կարեն Բազիկյանի վարած Օpel մակնիշի 35 PV 266 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 38-ամյա Անահիտ Գևորգյանը, 12-ամյա Արտակ Բազիկյանը, 11-ամյա Աշոտ Բազիկյանը, 7-ամյա Արտյոմ Բազիկյանը և Ռ․ Մուրադյանի ուղևոր Արարատ քաղաքի բնակիչ 27-ամյա Սաթենիկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մկրտչյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 5 վիրավորները նրա ընտանիքի անդամներից են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: