Մանվել Գրիգորյանը մահամերձ է

Oct 18, 2018 Comments Off on Մանվել Գրիգորյանը մահամերձ է

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ հայտնված անձինք շարունակում են գրավի դիմաց ազատ արձակվել: Երեկ պարզ դարձավ, որ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, իսկ հոկտեմբերի 10-ին էլ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը:

Եվ չնայած մեկը մյուսի ետեւից կալանավորված անձինք ազատ են արձակվում, սակայն դեռեւս շարունակում է կալանքի տակ մնալ ամենաաղմկահարույց բացահայտումներից հետո կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով էլ փաստաբանների խոսքով` մահամերձ է:

Եվ նրան ազատ չարձակելու մասով վարկածները շատ են, դրանցից մեկն էլ հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվելու փաստն է: Սակայն իշխանությունները պետք է շարժվեն օրենքներով, եթե նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի:

Եվ հասարակության արձագանքից մտահոգվելով առաջնորդվելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Այլապես ստացվում է՝ հասարակության արձագանքով է մեր երկրում արդարադատություն իրականացվում»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ այսօրվա համարում:

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: