Խուզարկել են Արմեն Գևորգյանի տունը

Oct 18, 2018 Comments Off on Խուզարկել են Արմեն Գևորգյանի տունը

«Ժամանակ»-ը գրում է. «Իրավապահներին նոր տվյալներ են հայտնի դառնում Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի կատարած տարատեսակ հանցագործությունների մասին։

«Ժամանակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու նույն օրը խուզարկել են նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տունը։ Քննիչները փաստաթղթեր, տարբեր պայմանագրեր, սեփականության վկայականներ են փնտրել, սակայն չեն գտել։ Հետքերը թերևս վաղօրոք էին մաքրվել։

Այդուհանդերձ, հաջողվել է տեղեկություններ ստանալ Մայրապետյանի և Արմեն Գևորգյանի համատեղ կասկածելի որոշ գործարքների մասին՝ մի քանի միլիոն դոլարի հասնող շենքերի, բիզնեսների տեսքով։ Կասկածներ կան, որ Գևորգյանի և նրա մտերիմների անունով գրանցված ունեցվածքի մի մասը իրականում պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արմեն Գևորգյանն իր ունեցվածքի մի մասը ձևակերպել է հոր անունով։ Որևէ տեղ չաշխատող ու թոշակառու նրա հայրը ներկայումս բնակվում է Հյուսիսային պողոտայում, մեկ միլիոն դոլար արժեցող բնակարանում, իսկ 2008-ին էլ մեկ միլիոն դոլարի ներդրում է արել Մայրապետյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունում»։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: