Ինչով է բացատրվում ներողամտությունը Սերժ Սարգսյանի մտերիմ գողականի հանդեպ

Oct 20, 2018 Comments Off on Ինչով է բացատրվում ներողամտությունը Սերժ Սարգսյանի մտերիմ գողականի հանդեպ

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովը, որը հանրությանը հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով, ուղիղ մեկ շաբաթ առաջ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին, Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում կատարված խուզարկությունից հետո, այնուհետև կալանավորվել` հուլիսի 1-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Առաջադրված մեղադրանքում, սակայն Արտյոմ Հարությունովն իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելի վաղ՝ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արտյոմ Հարությունովին գրավով ազատ արձակելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Ձերբակալությունից առաջ՝ 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր իրականացում Արտյոմ Կանևսկոյին պատկանող տարածքում:

Դրանից մեկ շաբաթ առաջ էլ ոստիկանությունը մասսայական խուզարկություններ իրականացրեց Հայաստանի տարածքում ապրող գրեթե բոլոր օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների տներում: Պաշտոնապես չմեկնաբանվեց՝ խուզարկության նպատակը, ոչ պաշտոնապես դա ներկայացվեց քրեական մի գործի՝ սպանության շրջանակներում կատարված խուզարկություն: Դեռ այդ օրերին տարակուսանքի տեղիք տվեց՝ ոստիկանությունը խուզարկություններ կատարեց ու որեւէ մեկին չձերբակալեց, բայց ԱԱԾ-ն մեկ շաբաթ անց նման որոշում կայացրեց եւ ընդ որում՝ միայն Կանեւսկոյի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Կանեւսկոյն համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը, խորհրդարանական վերջին ընտրություններին աջակցել էր Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի վերարտադրության համար, նա 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է, բավական լավ հարաբերությունների մեջ է և՛ նախկին իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Նա ,ըստ տեղեկությունների՝ Դոն Պիպոյի դեմ կազմակերպված մահափորձի պատվիրատուն է, մահափորձը կազմակերպվել էր անցած տարի, սակայն շնորհիվ իր հովանավորյալնեի Կանեւսկոյը ազատության մեջ էր գտնվում: Հիմա անչափ հետաքրքրական է, թե ինչու է ազատ արձակվում Կանեւսկոն: Եւ այն էլ այն փուլում, երբ ազատություն են շնորհում նաեւ Դոն Պիպոյին: Կարող ենք այս ամենից եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցում էլ բռնելու է Սերժ Սսարգսյանի ուղին: Իր իշխանության սկզբում նրանց հարցում մի փոքր դաստիարակչական կուրսեր անցկացրեց, փակեց բերդում, իսկ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ազատություն է շնորհում, որը գին է ունենալու՝ քվեի, ձայն հավաքելու տեսքով: Կամ էլ քրեածին տարրերի հարցում այս ներողամտությունը մեկ ուրիշ պատճառաբանություն ունի, դրա անունը փող է: Նիկոլ Փաշինյանի՝ փողի կարիք ունեցող իշխանությունը գործարքի է գնում եւ ազատության դիմաց գումարներ ձեռք գցում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: