Բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար

Oct 17, 2018 Comments Off on Բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Ռուբիկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 06 ԼՕ 608 համարանիշի ավտոմեքենայով Խաչփառ-Հայանիստ գյուղամիջյան ավտոճանապարհի Խաչփառ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկելե հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Սահակ Ավետիսյանը: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Այս պահին ճանապարհային ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ վարորդի հայտարարության, 50-55 տարեկան կին է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: