Եթե Հունան Պողոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել. Փաշինյան

Oct 17, 2018 Comments Off on Եթե Հունան Պողոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել. Փաշինյան

Արմավիրում՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը,  մեկնաբանելով Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը, ասաց, որ Սյունիքի մարզում իրենց թիմակիցների՝ ճանապարհը ի նշան բողոքի փակելը տարընթերցում է։

Դիտարկմանը, որ Պողոսյանը ասոցացվում է բռնությունների հետ, վարչապետի պաշտոնակատարը հակադարձեց՝ Վալերի Օսիպյանի նշանակումն էլ նույն արձագանքին արժանացավ։ «Վալերի Օսիպյանը միշտ եղել է ոստիկանների եւ ցուցարարների առաջին շարքում, բայց հաջողությամբ իրականացնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։ Եթե կլինի փաստ, որ Հունան Պոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել, բայց մտածում եմ, որ հանրային համերաշխության ռազմավարության մեջ ճիշտ որոշում է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: