Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հունան Պողոսյանի վերաբերյալ. արխիվային տեսանյութ

Oct 18, 2018 Comments Off on Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հունան Պողոսյանի վերաբերյալ. արխիվային տեսանյութ

Համացանցում տարածվում է տեսանյութ, որում Նիկոլ Փաշինյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցն է: Հարցազրույցում նա ներկայացնում է Շանթ Հարությունյանի վկայություններն այն մասին, որ Հունան Պողոսյանն ու Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել ու հայհոյել են:

«Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին և Շանթ Հարությունյանը, և Վարդան Վարդանյանը»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: