Չենք հասցնի. Արարատ Միրզոյան

Oct 17, 2018 Comments Off on Չենք հասցնի. Արարատ Միրզոյան

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի վերաբերյալ չենք հասցնի փորձագիտական եզրակացություն ստանալ Վենետիկի հանձնաժողովից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նա հայտնեց, որ վաղն արդեն նախագիծը ներկայացնելու է Վենետիկի հանձնաժողովին. «Կստացվի, կստացվի լավ, թե չէ, ընտրություններ անպայման լինելու են, հնով կարող են լինել»։

Այնուհետև, Արարատ Միրզոյանը չբացառեց, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց նախընտրական ցուցակում կլինեն մարդիկ, որոնք ժամանակին եղել են բարիկադներից այն կողմ. «Ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը, ՔՊ կորիզը, իմ կարծիքով, առաջնային շարքերում կլինեն գործադիրում ընդգրկված անձինք։ Նաեւ մարդիկ կլինեն, որոնք ՔՊ-ից չեն, այսինքն, բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակը՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: