Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Oct 17, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ, 25-ամյա Գագիկ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 35 QR 688 համարանիշի և Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասի բնակիչ, 47-ամյա Թելման Օհանյանի վարած УАЗ մակնիշի 910 ԼԼ 36 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թ. Օհանյանը, նրա ուղևոր, Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Բագրատ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ախթալայի բժշկական կենտրոն, իսկ Գ. Կարապետյանը և նրա ուղևոր, Ախթալա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարիետա Կարապետյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ վարդանյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: