Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել

Oct 17, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:

Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:

Հովհաննես Խուդոյանը  գտնում է, որ իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: