Խիստ գաղտնի օրակարգով Հայկ Մարությանը մեկնել է Փարիզ

Oct 17, 2018 Comments Off on Խիստ գաղտնի օրակարգով Հայկ Մարությանը մեկնել է Փարիզ

80 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքապետից սպասելիքներն ավելին են, քան նախկինում եղած Երևանի բոլոր քաղաքապետերից, պատճառը գուցե կապված է նրա հետ, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է դարձել հեղափոխությունից հետո և նոր իշխանություններից սպասումներն ավելի մեծ են:

Փաստ է, որ վերջին ընտրությունները նման էին վստահության հանրաքվեի, որտեղ երևանցիները ձայն տվեցին ոչ թե Հայկ Մարությանին և իր առաջարկած՝ Երևանի խնդիրների լուծման օրակարգին, այլ հեղափոխության առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքապետ դառնալու հաջորդ օրվանից Մարությանը փորձեց հասարակությանը ցույց տալ, որ ձեռքերը ծալած չի նստելու՝ կասեցրեց ապօրինի շինարարություն, այցելեց Նուբարաշենի աղբանոց՝ ցույց տալու համար, որ, իբր,տեղում իրավիճակը վերահսկում է և տեղական խնդիրների մասով՝ այսքանով սահմանափակվեց:

Քաղաքապետի որշումներն ուսումնասիրելիս նկատեցինք, որ Հայկ Մարությանը մի կողմ է դրել քաղաքային խնդիրները և գործուղման մեկնել Փարիզ: Հոկտեմբերի 16-ից 17-ը Մարությանը քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով կլինի Փարիզում, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Երևանի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

Հրապարակված որոշումից, սակայն, պարզ չի դառնում, թե ինչու է քաղաքապետը մեկնել Փարիզ և ինչ հարցեր պետք է քննարկվեն:Գրում է ԼՈւՐԵՐ․com-ը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: