Սա Նիկոլ Փաշինյանի կամ Սերժ Սարգսյանի երկիրը չէ. Գևորգ Կոստանյան

Oct 17, 2018 Comments Off on Սա Նիկոլ Փաշինյանի կամ Սերժ Սարգսյանի երկիրը չէ. Գևորգ Կոստանյան

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օգնում են նաև քննադատություններով: Եթե կառավարությանը չքննադատես, այդ կառավարությունը դատապարտված է ձախողման»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանի խոսքերով, յուրաքանչյուրն իր մասնագիտության և գիտելիքների մակարդակով օգնել է երկրի ղեկավարությանը. «Այս երկիրը մեր երկիրն է, ոչ Նիկոլ Փաշինանի երկիրն է, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի: Եթե որևէ կառավարություն ձախողեց, ձախողելու ենք մենք ու մեր ընտանիքները: Ես ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած դեպքում, ցանկացած ֆորմատով օժանդակել կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին: Ասել եմ, որ նրա նպատակներն ու սկզբունքներն ազնիվ են և քանի դեռ ազնիվ են, ես ամբողջ ծավալով օժանդակելու եմ՝ նաև երկրից դուրս»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: