Սերժ Սարգսյանը շատ հարգանքով ընդունեց իմ որոշումը. Գևորգ Կոստանյան (video)

Oct 18, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը շատ հարգանքով ընդունեց իմ որոշումը. Գևորգ Կոստանյան (video)

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին իր հայտարարությունը չի համարում շեղում սկզբունքներից:

«Փաշինյանի վարչապետությանը դեմ եմ քվեարկել ԱԺ-ում միայն մեկ պատճառով, որ նա չի ունեցել պետական կառավարման փորձ: Սկզբունքայնության շեղման դրսևորում չկա` մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ առնչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության մի մասը և կայունության երաշխիքը պետությանը և հայրենիքին ծառայությունն են: Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ շեղվելու: Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել որպես շեղում, մեծ հաճույքով կլսեմ»,-ասաց Կոստանյանը: Անդրադառնալով մայիսին արած իր հայտարարությանը, որում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ վարչապետի պաշտոնին, Կոստանյանը նշեց, որ բացարձակ հակասության չկա իր հայտնած ներկայիս տեսակետի հետ: «Ես ասել եմ երկու բան, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է և ես նրան հարգում եմ: Բայց նաև ասել եմ, որ որևէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման գործընթացում, քանի որ նրա ողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային, հասարակական գործունեության մեջ:
Հարցին՝ ինչպես ընդունեց Սերժ Սարգսյանն իր հայտնած տեսակետերը, Գևորգ Կոստանյանն ասաց.«Սերժ Սարգսյանը շատ հարգանքով ընդունեց իմ որոշումը»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: