Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Oct 17, 2018 Comments Off on Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյ (Հարությունյան) օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը):

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Առաջադրված մեղադրանքում, սակայն Կանեւսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ Կանևսկոյը ձերբակալվել է հունիսի 28-ին Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում կատարված խուզարկությունից հետո:

armtimes.com

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: