Նորատուսցի Արայի արձակած կրակոցներից հետո իրավապահները պատերը քանդել են. ուշագրավ մանրամասներ. տեսանյութ

Oct 17, 2018 Comments Off on Նորատուսցի Արայի արձակած կրակոցներից հետո իրավապահները պատերը քանդել են. ուշագրավ մանրամասներ. տեսանյութ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 13-ին «Հուկման» ակումբում հնչած կրակոցների պատճառով իրավապահները քանդել են ակումբի պատերը, որպեսզի պատերի միջից հանեն կրակված պարկուճները: Սակայն դեռ չեն կարողանում գտնել այն զենքը, որով ակումբում կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը իր առավելությունն ընդգծելու համար: Ու թեեւ որեւէ մեկը չի տուժել այդ կրակոցներից, այնուամենայնիվ մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ օրը ակումբում Արա Բանդուրյանի հետ են եղել մոտ 10 այլ երիտասարդներ, որոնք «փախած են»: Նշենք, որ Արա Բանդուրյանը քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ նորատուսցի Ալիկի եղբայրն է, որը այժմ գտնվում է կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Երեկ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի նրա նկատմամբ կալանքը ընտրվի խափանման միջոց, ինչի արդյունքում երեկոյան` 23:00-ի սահմաններում, դատարանը որոշեց նրան կալանավորել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: