Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա. Նիկոլ Փաշինյան

Oct 16, 2018 Comments Off on Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի  սահմանադրական լիազորությունները հրաժարականից հետո: Այդ մասին նա հայտնեց այսօր՝ հրաժարականի հայտարարությունից հետո։

«Եթե դեկտեմբերին վստահության քվե տաք մեր ուժին, ես կվերընտրվեմ վարչապետի պաշտոնում»,- նշեց նա:

Փաշինյանը խոսեց նաև որոշ քաղաքացիների մոտ առկա այն մտավախություններից, որ ԱԺ խմբակցությունները կարող են սեփական վարչապետի թեկնածու առաջադրել:

Նա շեշտեց, որ հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, երբ ԱԺ կանոնակարգ-օրենքը հապճեպ ընդունվեց՝ ցույց տվեցին, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենարի:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ելույթում անդրադարձավ վարչապետության անցած 5 ամիսներին՝ քաղաքացիներից շնորհակալություն հայտնելով վստահության համար, ինչպես նաև՝ ներողություն խնդրելով այն անձանցից, որոնց հույսերը չի արդարացրել:

Նա իր խոսքում նշեց, որ չնայած քննադատել և քննադատում են քաղաքական ուժերին, դա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ են փնտրում կամ պիտի փնտրեն:

«Իմ ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն մաղթեց քաղաքական ուժերին արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: