Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու «Ծառուկյան» խմբակցությն ներկայացուցիչները

Oct 16, 2018 Comments Off on Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու «Ծառուկյան» խմբակցությն ներկայացուցիչները

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը  դրական ենք  գնահատում :Քննարկումը բավականին առողջ մթնոլորտում տեղի ունեցավ։ Մենք, իրոք, գտնում ենք, որ խորհդրարանը պետք է արտացոլի մեր ժողովրդի կամքը, կարծիքը», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով 4-րդ ուժի համար ԱԺ անցողիկ շեմը առնվազն 2 տոկոս դարձնելու հարցին։

Ինչ վերաբերում է նոր Ընտրական օրենսգրքին, ապա, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղարի խոսքով, եթե «իրենց համար սկզբունքային կետերը ընդունվեն, բնականաբար, «Ծառուկյան» խմբակցությունն ընտրական օրենսգրքին կողմ կքվեարկի»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: