Անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությունը հետ է տանում. Դավիթ Անանյանը խոսել է վարչապետի հետ

Oct 16, 2018 Comments Off on Անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությունը հետ է տանում. Դավիթ Անանյանը խոսել է վարչապետի հետ

«Գրանցված աշխատողների թիվը հեղափոխությունից հետո 26-28 հազարով ավելանալը պայմանավորված է եղել զարթոնքային իրավիճակի հետ:  Բայց ես նաեւ շեշտում եմ, որ տնտեսական քաղաքականության ուրվագծային տեսլական դեռեւս կառավարությունը հստակ հանրությանը չի ներկայացրել:

Հարկային փոփոխությունների հետ կապված հստակ նախագիծը դեռ չի ներկայացվել: Այս պարագայում տնտեսությունը կանգառ է վերցրել եւ եթե մենք առաջիկայում մենք իմ ասած տեսլականը կամ հարկային փոփոխությունները փաստաթղթի տեսքով չներկայացնենք հանրությանը, ես նույնիսկ կասկած ունեմ, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլեւ ռեգրեսի կգնա»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանը վստահություն հայտնեց, որ անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությանը ոչ թե խթանում է, այլ հետ է տանում: Նա ասաց, որ այդ թեմայով խոսել է վարչապետի հետ. «Արտահերթ ընտրությունները ոչ թե վատթարացնում են, այլ որքան շուտ լինեն այդ ընտրությունները, այնքան ավելի հասկանալի կլինի իրավիճակը ներդրողների ու տնտեսվարողների համար: Տնտեսությունը կսկսի շնչել, հիմա տնտեսությունը կանգառի վիճակում է»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: