«Սասնա Ծռերը» հորդորում է վարչապետին աշխատանքից ազատել Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին ու վերանայել կադրային քաղաքականությունը

Oct 16, 2018 Comments Off on «Սասնա Ծռերը» հորդորում է վարչապետին աշխատանքից ազատել Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին ու վերանայել կադրային քաղաքականությունը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով գործող կառավարության կադրային նշանակումներին։ Դրանում մասնավորապես ասված է.

«Ցավով արձանագրում ենք, որ չնայած Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։

Կրկին հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանի և Հունան Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը՝ ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: