«Վատ չէր լինի` վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեր, թե ինչու է ընտրվել Հունան Պողոսյանի թեկնածությունը». Ժաննա Ալեքսանյան

Oct 16, 2018 Comments Off on «Վատ չէր լինի` վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեր, թե ինչու է ընտրվել Հունան Պողոսյանի թեկնածությունը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն, կառավարությունում նոր տեղեկություններ են ստացվել Հունան Պողոսյանի ոչ կոռումպացված լինելու մասին, ընդ որում հավաստի տեղեկություններ և տեղում որոշում են կայացրել Սյունիք գործուղել։ Վատ չէր լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ իր խոստումի, բացատրեր հանրությանը, թե հատկապես ինչու է ընտրվել Հունան Պողոսյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Մենք, նկատի ունեմ հանրությունը, կարող է ասել, թե ինչու հատկապես չէր կարելի նշանակել հենց նրան»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: