Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 85-ամյա հետիոտնը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Oct 16, 2018 Comments Off on Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 85-ամյա հետիոտնը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ՝ 85-ամյա Արմեն Կարապետյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Երևանյան խճուղի և Ռ. Գասպարյան փողոցների խաչմերուկից։ Այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արմինե Մուրադյանը իր վարած Nissan մակնիշի 35 VR 373 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Ա. Կարապետյանին։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնություն էր ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Կարապետյանը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էին բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ա. Կարապետյանի որոշմամբ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ հարուցվելու է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: