Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում

Oct 16, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունից նյութեր են փոխանցվել Ոստիկանության Գավառի բաժին, որտեղ փաստի առթիվ սկսվել են նախապատրաստվել նյութեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի դատախազությունից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ, օգտագործելով կեղծված վարկային սխեմաներ, կատարել են առանձնապես խոշոր չափի խարդախություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բանկի մասնաճյուղի աշխատակիցները կասկածվում են Գավառի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Զախարյանին պատկանող բնակարանը խարդախությամբ հափշտակելու մեջ, իսկ ներկայումս բանկի աշխատակիցները նրանից պահանջում են, որպեսզի նա իրենց վճարի 45 հազար դոլար, որպեսզի տունը հետ վերադարձնեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: