Երկրում չպետք է թույլ տալ քաղաքական ռասիզմ. Փաշինյան (video)

Oct 17, 2018 Comments Off on Երկրում չպետք է թույլ տալ քաղաքական ռասիզմ. Փաշինյան (video)

Այսօր կառավարության նիստում նշանակվեց երեք մարզպետ: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը` Արմավիրի մարզպետ:

Փաշինյանի խոսքով՝  իր այս որոշումը կարող է տարօրինակ թվալ, քանի որ Պողոսյանը նախկին իշխանության տարիների ծառայող է, սակայն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ամենակարևոր խնդիրը լինելու է ավարտված համարել թավշյա հեղափոխությունը և ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: «Որևէ մեկն իր կյանքն ավարտված թող չհամարի ՀՀ-ում: Ոստի ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա մի այնպիսի երևույթ, որը կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ հետապնդվում են այն պատճառով, որ նրանք գործունեություն են ծավալել նախկին իշխանությունների հետ»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: