Հունան Պողոսյանը նոր Հայաստանի կողմնակիցն է (video)

Oct 16, 2018 Comments Off on Հունան Պողոսյանը նոր Հայաստանի կողմնակիցն է (video)

Երեկվանից մամուլը ակտիվ քննարկում է ու քննադատում Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելու հարցը։ Նա կառավարության հունվարի 16-ի արտահերթ նիստի ընթացքում կնշանակվի Սյունիքի մարզպետ:

Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզպետի պաշտոնում առաջնահերթ պլաններ ունի. «Ծառայել եմ իմ ժողովրդին։ Կփորձեմ լավ աշխատել։ Առաջանահերթ փոխվստահության մթնոլորտ եմ ստեղծելու, որ ժողովուրդը հասկանա, որ իրավիճակի տերն իրոք ինքն է: Ես ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք: Այդ դադարը եղավ, իսկ դրանից հետո ես մեծ սիրով ընդունում եմ այս առաջարկը »,-  հայտարարեց Հունան Պողոսյանը։

Հունան Պողոսյանը հայտարարեց, որ Կառավարությունից է ստացել առաջարկը և ինչ-որ առումով սպասելի էր այն։

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: