Նախարարներ են նշանակվել

Oct 16, 2018 Comments Off on Նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ այսօր նախարարներ են նշանակվել։ Այսպիսով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեղամ Գևորգյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»,- նշված է հրամանագարի մեջ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի,

Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,- նշված է նախագահի մյուս հրամանագրում։

Նշենք, որ Գեղամ Գևորգյանը «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» տնօրենն է: Վերահսկիչ պալատը նախորդ տարի ստուգումներ էր կատարել Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ, ընդհանուր առմամբ, ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: